ԳԳոհար Սիմոնյան

Իտալիան կարանտինի փակ գոտի կհայտարարվի. The Guardian

Իտալիան կարանտինի փակ գոտի կհայտարարվի. The Guardian

Ողջ Իտալիան  կորոնավիրուսի պատճառով կարանտինի փակ գոտի կհայտարարվի: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ այսօր Իտալիայում մինչև ապրիլ ամիս դադարեցվել էին բոլոր սպորտային խաղերն ու զանգվածային միջոցառումները: Փակ են ուսումնական հաստատությունները, ժամանցի վայրերը, մշակութային օջախները: Խանութները գործում են հստակ ժամանակացույցով, գնումներ կարելի է անել՝ միայն խիստ անհրաժեշտությունից ելնելով:

Հաղորդվում է, որ ամբողջ Եվրոպայում ամենաշատ մահացության դեպքերը հենց այս երկրում են արձանագրվել: Մի քանի րոպե առաջ թարմացված տվյալներով՝ Իտալիայում մահերի թիվը կորոնավիրուսի հետևանքով հասնում է 463-ի, վարակվածների թիվը հատել է 6,000-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում