ԳԳոհար Սիմոնյան

ԵՄ 5 երկրներ կընդունեն սիրիացի փախստական երեխաներին

ԵՄ 5 երկրներ կընդունեն սիրիացի փախստական երեխաներին

Եվրամիության անդամ հինգ պետություններ համաձայնել են ընդունել Թուրքիա-Հունաստան սահմանին վատ դրության մեջ եղող փախստական երեխաներին: Այս մասին հաղորդում է BBC-ն, հղում անելով Եվրահանձնաժողովի նախագահ  Ուրսուլա Վան դեր Լայենին:

Ըստ այդմ, փախստական երեխաներին ընդունելու պատրաստակամություն են հայտնել Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը և Պորտուգալիան:

Դեռևս անհայտ է, թե յուրաքանչյուր երկիր քանի փախստականի կընդունի, բայց գերմանական մամուլն արդեն իսկ հաղորդել է, որ Բեռլինը պատրաստ է ապաստան տալ 1500 անչափահասի:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Հունաստան սահմանի մոտ փախստականները կուտակվել են այն բանից հետո, երբ Սիրիայի, Իդլիբ նահանգում  իրավիճակը սրվեց, և Անկարան, շանտաժի ենթարկելով Եվրամիությանը, բացեց փախստականներրի ճանապարհը դեպի ԵՄ երկրներ:

Հաղորդվում է, որ Բրյուսելում հենց այդ խնդիրն է քննարկվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրախորհրդի նախագահ Չարլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում