Զենքի շուկայի խոշոր խաղացողները

Զենքի շուկայի խոշոր խաղացողները

2015-2019 թվականներին ԱՄՆ-ը և Ռուսաստանը դարձել են զենքի հիմնական արտահանողները: Այդ մասին նշված է SIPRI-ի (Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտ) զեկույցում:

Ռուսաստանի ռազմական արտահանման ցուցանիշը նշված ժամանակահատվածում կազմել է համաշխարհային ծավալի 21 տոկոսը: Ռուսական զենքի հիմնական գնորդներն են (55 տոկոս)  Հնդկաստանը, Չինաստանը և Ալժիրը: Ընդհանուր առմամբ, Մոսկվան զենք է վաճառել 47 երկրի:

Միացյալ Նահանգների ռազմական արտահանման մասնաբաժինը հինգ տարվա ընթացքում աճել է 23 տոկոսով և կազմել համաշխարհային ծավալի 36 տոկոսը: Վաշինգտոնը զենք է մատակարարել 96 երկրի՝ հիմնականում Մերձավոր Արևելք՝ Սաուդյան Արաբիա:

Ֆրանսիայի և Գերմանիայի ռազմական արտահանումը ևս աճել է՝ համապատասխանաբար 7,9 և 5,8 տոկոսով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում