Չի կարող լինել կանանց նկատմամբ բռնությունից զերծ հասարակություն, երբ ընտանիքում դադարեցնում են հղիությունը․ Թորոսյան

Չի կարող լինել կանանց նկատմամբ բռնությունից զերծ հասարակություն, երբ ընտանիքում դադարեցնում են հղիությունը․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյսանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով կանանց տոնը։

«Շնորհավորելով կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ուզում եմ հիշեցնել, որ կանանց արժևորումը և նրանց իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի կողմից սկսվում է դեռ ներարգանդային կյանքից, երբ պտղի սեռը հայտնի դառնալուց հետո, ոմանք որոշում են ընդհատել այդ հղիությունը։

Եկե՛ք ընդունենք, որ չի կարող լինել կանանց նկատմամբ բռնությունից զերծ և բոլորի համար հավասար իրավունքներով հասարակություն, երբ որևէ ընտանիքում որոշում է կայացվում դադարեցնել հղիությունը, քանի որ պտուղը իգական սեռի է։

Եկե՛ք ընդունենք, որ պետք է ազգովի արմատախիլ անենք այդ «ավանդույթը» և կանանց բոլոր իրավունքները պաշտպանենք հենց կյանքի սկզբնավորումից։

Հ.Գ. երջանիկ եմ, որ Նարեի նման հրաշք աղջիկ ունեմ և չեմ պատկերացնում կյանքս առանց նրա»,- գրել է Ա․Թորոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում