ԳԳոհար Սիմոնյան

Միայն Ռուսաստանը կարող է երաշխիք տալ Իդլիբի անվտանգության գոտու համար. Մաաս

Միայն Ռուսաստանը կարող է երաշխիք տալ Իդլիբի անվտանգության գոտու համար. Մաաս

Իդլիբում հաստատված հրադադարը, որ իրականություն դարձավ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման շնորհիվ, «դրական արդյունք է»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը՝ Deutschlandfunk-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն այդ որոշումն «ուշացած» է որակել:

Մաասը կարևորել է այն հանգամանքը, որ հրադադարի իրական պահպանման պայմաններում հումանիտար կազմակերպությունները կկարողանան օգնություն ցուցաբերել տեղի բնակիչներին անմիջապես տեղում: Նա նշել է, որ Գերմանիան պատրաստ է լրացուցիչ 100 միլիոն եվրո հատկացնել Իդլիբում հումանիտար աղետը կանխելու համար:

Ինչ վերաբերում է հրադադարի կայունությանը, Գերմանիայի ԱԳ ղեկավարը հայտարարել է, որ միայն Ռուսաստանը կարող է երաշխիքներ տալ Սիրիայում ստեղծված անվտանգության գոտու համար: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի մանդատով Սիրիայում թռիչքների արգելման գոտու հաստատումը կարող է միայն բարձրացնել երկրում լարվածության մակարդակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում