ԳԳոհար Սիմոնյան

Կորոնավիրուսի պատճառով Ֆրանցիսկոս Պապի կիրակնօրյա ուղերձն առցանց կլինի

Կորոնավիրուսի պատճառով Ֆրանցիսկոս Պապի կիրակնօրյա ուղերձն առցանց կլինի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում գրանցված կորոնավիրուսի պատճառով փոխել է իր ավանդական քարոզի ձևաչափը: Կաթոլիկ աշխարհի Հովվապետը  մարտի 8-ին տեսաուղերձի տեսքով հանդես կգա:

«Ուղերձը կհեռարձակվի Վատիկանի նորությունների ուղիղ եթերում, Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված էկրաններին և գրավոր տեսքով կուղարկվի բոլոր այն ԶԼՄ-ներին, որոնք կպահանջեն այն»,- ասված է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս միջոցներն անհրաժեշտ են՝ կանխելու համար COVID-19-ի տարածման ռիսկը:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները վերջերս գրել էին Ֆրանցիսկոս Պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին, բայց Վատիկանը ժխտեց դա, հայտարարելով, որ Հովվապետն ընդամենը հարբուխ ունի: Դրանից հետո Պապը հանդես  եկավ Երիտասարդների միջազգային օրվան նվիրված ուղերձով, և բոլոր կասկածները հօդս ցնդեցին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում