ԳԳոհար Սիմոնյան

ՕՊԵԿ-ի նիստն անցել է լարված մթնոլորտում. որոշում չի ընդունվել

ՕՊԵԿ-ի նիստն անցել է լարված մթնոլորտում. որոշում չի ընդունվել

ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի նախարարները փետրվարի 6-ին Վիեննայում կայացած հանդիպմանը մտադիր են եղել 1,5 մլն. բարելով կրճատել խմբի անդամ երկրների նավթի արդյունահանումը, բայց անհրաժեշտ որոշումն այդպես էլ չի ընդունվել: Այս մասին Reuters-ին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

«ՕՊԵԿ-ը կազմակերպությանը չանդամակցող երկրներին կոչ է արել նավթի 1,5 մլն. բարել կրճատումն ապահովելու համար օրական 500 հազար բարելով կրճատել նաև իրե՛նց նավթի արդյունահանումը, և այդ պատճառով անհնար դարձավ ընդհանուր հայտարարի գալը»,- հայտարարել է Զանգանեն:

Նախարարն ընդգծել է, որ այժմ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կրքերը հանդարտվեն, այնուհետ, հնարավոր է՝ տեսակապով, ՕՊԵԿ+ ձևաչափով մի նոր քննարկում անցկացնեն և որոշում ընդունեն:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ ՕՊԵԿ-ի արտահերթ նիստի անցկացման նախօրեին, Իրանի նավթի նախարարը  հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածումը պակասեցրել է նավթի պահանջարկն աշխարհում՝ հանգեցնելով պահանջարկի ու առաջարկի անհավասարակշռության: 

Նշվում էր նաև, որ ՕՊԵԿ-ին չանդամակցող՝ ամենախոշոր նավթ արդյունահանող երկիր համարվող Ռուսաստանն իր համաձայնությունը չէր տվել նավթի արդյունահանման կրճատման՝ ներքին խողովակներով փոխանցված առաջարկին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում