ԳԳոհար Սիմոնյան

Մի՛ սոսնձվիր հեռախոսիդ էկրանին, վեր կաց և երազի՛ր. Հռոմի Պապը՝ երիտասարդներին

Մի՛ սոսնձվիր հեռախոսիդ էկրանին, վեր կաց և երազի՛ր. Հռոմի Պապը՝ երիտասարդներին

Մարտի 6-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր ամենամյա ուղերձն է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ, անդրադառնալով սոցիալական ցանցերից կախում ունեցող մարդկանց: Այս մասին տեղեկացնում է Vaticannews-ը:

Դիմելով երիտասարդությանը, Պապն առաջարկել է մտածել, թե որքան հաճախ ենք մենք պարզապես իրադարձությունների դիտորդ լինում՝ ոչ միայն դրանցում չներգրավվելով, այլև չապրումակցելով որևէ մեկին:   

«Մեր առաջին արձագանքը բջջային հեռախոսով լուսանկարելն է՝ առանց նույնիսկ նայելու այն մարդկանց աչքերին, ում լուսանկարում ենք»,- ասել է Պապը:

Ըստ կաթոլիկ աշխարհի Հայրապետի՝ այսօր շատ երիտասարդներ են «թաղում» իրենց, կորցնելով հույսը: Շատերն էլ իրենց կյանքը ծախսում են մակերեսային բաների վրա՝ կարծելով, թե ողջ են, «մինչդեռ իրականում արդեն մեռած են ներսում»:

Եզրափակելով իր ուղերձը, Ֆրանցիսկոս Պապը միամյանց հետ ավելի սերտ շփվելու կոչով հանդես եկավ: Մի բան, ինչն ըստ Պապի՝ պետք է դարձյալ փոխարինի «մշտապես էկրանին սոսնձված» վիճակին:

«Վեր կաց և երազի՛ր»,- դիմել է Հայրապետը երիտասարդներին:

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապն ինքն էլ Twitter-ի և Instagram-ի հաշիվներ ունի: Այդ սոցիալական ցանցերում նրա բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 34 միլիոն մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում