ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքական ընդդիմադիր մամուլը՝ իշխանության թիրախում

Թուրքական ընդդիմադիր մամուլը՝ իշխանության թիրախում

Թուրքիայում ձերբակալվել են OdaTV ընդդիմադիր լրատվական կայքի տնօրեն Բարըշ Թերքօղլուն ու լրագրող Հուլյա Քըլընչը, տեղեկացնում է ermenihaber-ը: Պատճառը Լիբիայում սպանված Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության աշխատակցի հուղարկավորության մասին լուրի հրապարակումն է: Նրանց մեղադրել են «հետախուզական գործողությունների վերաբերյալ լուրեր և փաստաթղթեր հրապարակելու» համար: 

Ըստ իրավապահ մարմինների՝ լուրի մեջ տեղեկություններ են եղել Թուրքիայի ԱՀԾ-ի սպանված աշխատակցի ծառայության տեղի, կոչման և այլ տվյալների մասին, ինչպես նաև հրապարակվել է նրա լուսանկարը: 

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցության խորհրդի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է կայքի հասանելիությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում