ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսը չի շտապում լքել դիրքերը

Կորոնավիրուսը չի շտապում լքել դիրքերը

Արդեն թափանցած երկրներում կորոնավիրուսը համալրում է վարակակիրների շարքերը: Գերմանիայում վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 185-ով և հասել 534-ի: Մեծ Բրիտանիայում մեկ օրում գրանցվել է 47 հիվանդ, ընդհանուր թիվը 163 է: Խորվաթիայի առողջապահության նախարարը որոշել է երկրում համաճարակ հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, չնայած հիվանդների թիվն առայժմ 10 է:

Աղետը նաև գրավում է նոր տարածքներ, վարակի առաջին դեպքերն են գրանցվել Սերբիայում, Կամերունում, Վատիկանում:

Կորոնավիրուսը նաև ստիպում է դիմել ծայրահեղ քայլերի: Գվատեմալայում, օրինակ, վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել, բայց կառավարությունը երկրում տարերային աղետի ռեժիմ Է հայտարարել: Իսկ Հարավային Կորեայում ավելի քան 1,4 միլիոն քաղաքացի, համոզված, որ իշխանությունն անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկում վիրուսի դեմ պայքարում, ստորագրություններով պահանջել է երկրի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնանկությունը: Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն այստեղ մարտի 6-ին գերազանցել Է 6,2 հազարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում