ՎՎարդան Հովսեփյան

Չինաստանը 1000 թեստ կնվիրի Հայաստանին

Չինաստանը 1000 թեստ կնվիրի Հայաստանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը:

Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:   

Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է:

Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն, և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից՝ այս պահին այլ անձինք չկան:

Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի դեպքում ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը: Հանդիպման վերջում Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում