ՄՄարիամ Մխիթարյան

Բրեքսիթի հարցով բանակցությունների երկրորդ փուլը

Բրեքսիթի հարցով բանակցությունների երկրորդ փուլը

Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հետագա հարաբերությունների վերաբերյալ բանակցությունները հաջողություն չեն ունեցել: Սա երկրորդ փուլն է, որի խնդիրը ապագա առևտրային հարաբերությունները կարգավորելն է: Առևտրային գործարք կնքելու համար նրանք ընդամենը 10 ամիս ունեն: ԵՄ գլխավոր ներկայացուցիչը խոստովանել է, որ կողմերի դիրքորոշումներն առայժմ միմյանցից հեռու են:

Միացյալ Թագավորությունը և Եվրամիությունը հիմնականում վիճում են դեռևս ընդհանուր ջրերում ձկնորսության իրավունքի բաշխման հարցի շուրջ, և արդյոք Մեծ Բրիտանիան կշարունակի՞ ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը:

Բրյուսելը ցանկանում է, որ Լոնդոնը հետևի իր կանոններին` որպես միասնական շուկա մուտք գործելու պայման: ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն հայտնել է, որ նպատակը Մեծ Բրիտանիայի հետ տնտեսության և անվտանգության ոլորտում սերտ գործընկերության կառուցումն է, նաև ազատ առևտրի գոտու ստեղծումը: Մշակվել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցության 11 ուղղություն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում