ԳԳոհար Սիմոնյան

Գուտերեշը հավանություն է տվել ՄԱԿ-ի ԱԽ գագաթնաժողով անցկացնելու՝ ՌԴ առաջարկին

Գուտերեշը հավանություն է տվել ՄԱԿ-ի ԱԽ գագաթնաժողով անցկացնելու՝ ՌԴ առաջարկին

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի գագաթնաժողով անցկացնելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը կօգնի հաղթահարել տարաձայնություններն ԱԽ-ում: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Աշխարհի հզորագույն երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն այժմ բացարձակ ոչ աշխատանքային են: Մենք տեսնում ենք դրա ազդեցությունն Անվտանգության Խորհրդի աշխատանքի վրա, այն հանգեցնում է շատ հարցերի շուրջ համաձայնության գալու անկարողության: Այնպես որ, կարևոր է քննարկումներ անցկացնել հիշյալ երկրների առաջնորդների միջև՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների մասնակցությամբ»,- ասել է Գուտերեշը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Իսրայելում կայացած ֆորումի ընթացքում Պուտինը հիշեցրել էր Ռուսաստանի, Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պատասխանատվությունը քաղաքակրթության պահպանման համար և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների առաջնորդներին հրավիրել էր լուրջ քննարկման:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն արդեն իսկ հաստատել են իրենց համաձայնությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում