ՄՄարի Կոստանյան

Ահազանգ Բաքվի ու Փարիզի քաղաքապետի թեկնածուի սերտ հարաբերությունների մասին

Ահազանգ Բաքվի ու Փարիզի քաղաքապետի թեկնածուի սերտ հարաբերությունների մասին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը, Nouvelles d'Arménie ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն ու Իլ դե Ֆրանսի քաղաքային խորհրդի անդամ Պատրիկ Կարամն ահազանգել են Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթիի՝ Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մասին: Ֆրանսիայի քաղաքապետի թեկնածուն եղել է Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի անդամ, որը համարվել է Ֆրանսիայում «խավիարային դիվանագիտության» գլխավոր գործիքը: Այս մասին գրում է Marianne կայքը:

«Բաքվին սատարող Ռաշիդա Դաթին դեմ է հանդես եկել 2017-ի՝ եվրոպացի քաղաքական գործիչների վրա Ադրբեջանի անօրինական միջոցներով ճնշում գործադրելու հարցով Եվրախորհրդարանի հետաքննությանը»:

Հիշեցնենք, որ Ռաշիդան որպես Ադրբեջանի իշխանության հետ մտերմության ապացույց, 2011-ի Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի պատվին մեծ խնջույք էր կազմակերպել: Ապրիլյան պատերազմից հետո նա հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ հայտարարություններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում