ՄՄարի Կոստանյան

Վաշինգտոնը գերձայնային զենքի տեղակայումը կավելացնի

Վաշինգտոնը գերձայնային զենքի տեղակայումը կավելացնի

Միացյալ Նահանգները մտադրվել է առաջիկա մի քանի տարվա ընթացքում գերձայնային զենք տեղակայել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը:

ԱՄՆ ուժային կառույցի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել տեխնոլոգիական գերակայությունը, քանի որ հակառակորդները խարխլում են Միացյալ նահանգների վաղեմի առավելությունը սովորական պատերազմում:

«Վստահ եմ, որ առաջիկա մի քանի տարում մենք գերձայնային զենք կտեղակայենք Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:

Պենտագոնը մտադիր է գերձայնային զենքի առաջին փորձարկումներն իրականացնել արդեն այս տարի:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում