Նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում աշխարհի ամենաժամանակակից երկրներից մեկում ապրում են տեղեկատվական տեխնոլոգիաներից հրաժարվող և տարբեր կենցաղային հարամարվետություններ մերժող մարդիկ: Խոսքը ԱՄՆ-ում բնակվող էմիշների մասին է:
Ժամանակին նրանց համարում էին տարօրինակ, հետամնաց ու ինքնամփոփ, բայց հիմա այդ բոլոր յուրահատկությունները էմիշների երկիրը դարձրել են տուրիստական զբսավայր: էմիշները քարոզում էին հրաժարվել աշխարհիկից, արգելում ամուսնությունը քրիստոնեությունից բացի այլ դավանանքի հետևորդների հետ, սահմանում եկեղեցական խիստ կարգապահություն:
Հենց ներհամայնքային կարգուկանոնի արդյունքում ամերիկյան էմիշները ոչ միայն չեն ձուլվել անգլախոս հասարակության մեջ, այլև թվական աճ են արձանագրում` պահելով ազգայինը, մայրենի լեզուն համարելով գերմաներենը, ինչպես մոտ երեք հարյուր տարի առաջ էր: Հիմա նրանց թիվը մոտ 200 000 է:
Մանրամասները՝ տեսանյութում










