ԳԳոհար Սիմոնյան

Այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադան անվստահություն կհայտնի երկրի Գլխավոր դատախազին

Այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադան անվստահություն կհայտնի երկրի Գլխավոր դատախազին

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ մարտի 5-ին արտահերթ խորհրդարանական նիստ կհրավիրվի՝ երկրի Գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկայի նկատմամբ անվստահություն հայտնելու հարցի առնչությամբ:

«Հինգշաբթի՝ ժամը 18: 30-ին, տեղի կունենա Գերագույն Ռադայի արտահերթ նիստ: Քննարկվելու է գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկային անվստահություն հայտնելու հարցը»,- ասվում է նաև Ռադայի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ռադան նախ՝ ընդունեց Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը, այդ պաշտոնում առաջադրելով և հաստատելով  Դենիս Շմիգալին, որը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, ապա նաև հաստատեց կառավարության նոր կազմը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում