ԳԳոհար Սիմոնյան

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է կառավարության նոր կազմը

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է կառավարության նոր կազմը

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է կառավարության այն կազմը, որն առաջարկել է երկրի նորանշանակ վարչապետ Դենիս Շմիգալը:

Կառավարությունում իրենց պաշտոնը պահպանել են ՆԳ նախարար Արսեն Ավակովը և փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը։ Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Վադիմ Պրիստայկոն նշանակվել է Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ, Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տարանը, Առողջապահության նախարար՝ սրտաբան Իլյա Եմեցը, Երիտասարդության և սպորտի նախարար է նշանակվել Ուկրաինայի Սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վադիմ Գուտցայտը։

Նոր կառավարության կազմը հաստատվել է Ռադայի արտահերթ նիստում։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ռադան հաստատեց Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը՝ այդ պաշտոնում առաջադրելով և հաստատելով  Դենիս Շմիգալին, որը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում