ԳԳոհար Սիմոնյան

ՌԴ-ի դեմ չպետք է գործողություններ իրականացվեն, բայց այդ երկիրը պետք է ճշտի իր կուրսը. գերմանացի դիվանագետ

ՌԴ-ի դեմ չպետք է գործողություններ իրականացվեն, բայց այդ երկիրը պետք է ճշտի իր կուրսը. գերմանացի դիվանագետ

Գերմանիայի արտգործնախարարությունը հորդորել է Ռուսաստանի դեմ գործողություններ չիրականացնել՝ սիրիական Իդլիբի կապված, ինչը կարող է բարդացնել խնդրի քաղաքական լուծման որոնումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռայներ Բրոյլին:

Ըստ Բրյոլի՝ Ռուսաստանը հակամարտության կենտրոնական դերակատարներից  մեկն է, և նրա մասնակցությունն անհրաժեշտ է խնդրի քաղաքական լուծում գտնելու համար: Միաժամանակ դիվանագետը նշել է, որ ռուսական կողմի այժմյան վարքագիծը «սխալ է», իսկ Բեռլինը ցանկանում է, որ Մոսկվան ճշտումներ մտցնի իր կուրսի մեջ:

«Սա այն թեման է, որ մենք բարձրացնում ենք Ռուսաստանի հետ բանակցություններում»,- ասել է Բրոյլը:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Գերմանիայի ռազմական գերատեսչությունից արդեն իսկ հայտարարել էին, որ անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, «հետո նոր՝ որոշում կայացնել»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում