ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայում «Ժողովրդի ծառան» ընդունել է վարչապետի հրաժարականը

Ուկրաինայում «Ժողովրդի ծառան» ընդունել է վարչապետի հրաժարականը

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը նորից հրաժարական է տվել, և «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այն ընդունել է: Միաժամանակ խմբակցությունը համաձայնվել է վարչապետի պաշտոնում Դենիս Շմիգալի նշանակմանը, որն այժմ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը: Շմիգալի թեկնածությունն առաջադրել է նախագահ Զելենսկին և այն այսօր քննարկվելու է Գերագույն ռադայում:

Գոնչարուկն առաջին հրաժարականը ներկայացրեց հունվարի կեսերին, բայց նախագահ Զելենսկին այն չընդունեց: Դա տեղի ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների «գաղտնալսման» հետ կապված սկանդալից հետո:

Նոր կառավարությունում դարձյալ սպասվում են փոփոխություններ, սակայն, ըստ տեղեկությունների, ներքին գործերի, արդարադատության և թվայնացման նախարարությունների ղեկավարները կպահպանեն  պաշտոնները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում