ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ում պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասավ 22-ի

ԱՄՆ-ում պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասավ 22-ի

ԱՄՆ Թեննեսի նահանգում մարտի 2-ի գիշերն ավերիչ պտտահողմ է գրանցվել, որի հետևանքով զոհված մարդկանց թիվը  հասել է 22-ի: Այս մասին հաղորդում է FP-ը, հավելելով, որ շատ են նաև պտտահողմի հետևանքով վիրավոր մարդիկ, ավերվել, վնասվել են բազմաթիվ շինություններ, ամենաշատը տուժել է նահանգային կենտրոն Նեշվիլը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածներին և նրանց ընտանիքներին:

«Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր տուժել են Թեննեսի նահանգում տեղի ունեցած ավերիչ պտտահողմերից: Մենք կշարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը: Դաշնային կառավարությունն ամբողջ այս դժվարին ժամանակահատվածում ձեր կողքին կլինի»,- Twitter- ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում