ՄՄարի Կոստանյան

Բիշքեկում բերման է ենթարկվել 166 ակտիվիստ

Բիշքեկում բերման է ենթարկվել 166 ակտիվիստ

Բիշքեկում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով ոստիկանության բաժիններ է բերվել ավելի քան 160 ակտիվիստ: Այս մասին հայտնել են Ղազախստանի ներքին գործերի նախարարությունից:

«Հանրահավաքից հետո Բիշքեկի ոստիկանության շրջանային բաժիններ են բերվել հանրահավաքի 166 ակտիվիստներ, որոնք մասնակցել են զանգվածային անկարգություններին: Ինքնությունը պարզելուց հետո նրանցից 162-ն ազատ են արձակվել»:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախկին նախագահի մոտ 800  համակիրներ հավաքվել են կենտրոնական հրապարակում ու մի շարք պահանջներ ներկայացրել երկրի իշխանություններին, մասնավորապես, երկրի նախկին ղեկավարի ազատ արձակումը: Իշխանությունները հայտնել էին, որ ուսումնասիրում են ակտիվիստների պահանջները: Հանրահավաքի մասնակիցները, սակայն, մտադրություն չեն ունեցել ցրվելու, և իրավապահները ստիպված են եղել ուժ կիրառել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում