ԳԳոհար Սիմոնյան

Լրջացեք և վարչապետի թեկնածու առաջադրեք. Իրաքի նախագահը՝ օրենսդիրներին

Լրջացեք և վարչապետի թեկնածու առաջադրեք. Իրաքի նախագահը՝ օրենսդիրներին

Մարտի 2-ին Իրաքի նախագահ Բարhամ Սալիհը կոչ արեց օրենսդիրներին և քաղաքական դաշինքներին` լրջանալ և առաջադրել վարչապետի նոր թեկնածու այն բանից հետո, երբ Մուհամմադ ալ- Ալավին հրաժարվեց թեկնածությունից:

«Նախագահը հաստատում է, որ այն ծանր պայմանները, որոնցում այժմ գտնվում է երկիրը, պահանջում է բոլորիս կողմից պատասխանատու ազգային վերաբերմունք: Այլընտրանքային գործիչը, որը կնշանակվի ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար, պետք է ընդունելի լինի ինչպես ժողովրդի, այնպես էլ օրենսդիրների համար»,- ըստ քրդական Rudaw-ի՝ ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Իրաքի վարչապետի թեկնածու  Մուհամմադ ալ-Ալավին դեռ չնշանակված՝ որոշեց հրաժարվել վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ քաղաքական ուժերը չկարողացան համաձայնության նրա կողմից առաջարկված կաբինետի շուրջ: Ալավին միայն այդ պայմանով էր համաձայնել վարչապետ լինել՝ ընդգծում է Rudaw-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում