ԳԳոհար Սիմոնյան

Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Իսմայիլ Հանիայի հետ

Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Իսմայիլ Հանիայի հետ

Ռուսաստանի ԱԳ  ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է պաղեստինյան «Համասի» քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիային: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Նշվում է, որ կողմերը քննարկել են «Պաղեստինի ազգային միասնության վերականգնման ուղիները՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության քաղաքական հարթակում»:

Զրույցի ընթացքում «քննարկվել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ՝ միջազգայնորեն ճանաչված իրավական հիմունքներով կայուն և համապարփակ կարգավորման հասնելու ջանքերի համատեքստում»:

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հանիայի հետ հանդիպել է նաև Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրներում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում