ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշանվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշանվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա ընկերուհի Քերի Սայմոնդսը նշանվել են ու շուտով երեխա կունենան, հայտարարել է զույգի խոսնակը:

55-ամյա Ջոնսոնը և 31-ամյա Սայմոնդսը Բրիտանիայի առաջին չամուսնացած զույգն է, որն ապրում է վարչապետի նստավայրում՝ Դաունինգ փողոց 10-ում: Միաժամանակ, անցած 173 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետի և նրա կնոջ միջև տարիքային մեծ տարբերություն կա. Բորիսը Քերրիից մեծ է 24 տարով: Քերրի Սայմոնդսը 2012 թ. Լոնդոնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ աշխատում էր Ջոնսոնի շտաբում:

Բորիս Ջոնսոնը ամուսնացած է եղել երկու անգամ: Երկրորդ կնոջից նա չորս երեխա ունի: Ըստ ԶԼՄ-ների՝ վարչապետը կարող է լինել նաև արվեստագետ Հելեն Մաքինթայրի ապօրինի երեխայի հայրը:

Ինքը՝ Ջոնսոնը, 2019-ին՝ ռադիոհաղորդման ժամանակ, հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե քանի երեխա ունի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում