ՄՄարիամ Մխիթարյան

Հարվածներ Գոլանի բարձունքներից

Հարվածներ Գոլանի բարձունքներից

Սիրիայի հարավում գտնվող Կունեյտրա նահանգում՝ Գոլանի բարձունքների մոտ, հետախուզական անօդաչուն ուղեկցող իսրայելական ուղղաթիռը խոցել է սիրիական քաղաքացիական մեքենան, հայտնում է սիրիական Sham FM ռադիոկայանը:

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունն էլ տեղեկացրել է, որ Գոլանի հյուսիսում զինծառայողները հրթիռակոծել են մեքենան, որտեղից դիպուկահարը կրակել է Իսրայելի ուղղությամբ:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել իսրայելական օդուժի հարձակումները Դամասկոսի և նրա մերձակայքի վրա: 1967-ի վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Գոլանի բարձունքները վերցրեց Սիրիայից, իսկ 1981 թ. այդ տարածքը բռնակցեց, ինչն էլ այսօր իսրայելա-սիրիական հակամարտության հիմնական պատճառն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում