ՄՄարիամ Մխիթարյան

Անակնկալ շրջադարձներ ԱՄՆ դեմոկրատների փրայմերիզներում

Անակնկալ շրջադարձներ ԱՄՆ դեմոկրատների փրայմերիզներում

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուների փրայմերիզը շարունակվում է: Երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Հարավային Կարոլինայում դեմոկրատների անցկացրած առաջնային ընտրությունների ժամանակ ստացել է ձայների 48.4%-ը, մինչդեռ նրա հիմնական մրցակից, սենատոր Բեռնի Սանդերսը՝ 19.9%-ը:

Բայդենին հաջողություն են ապահովել 65-ից բարձր և սևամորթ ընտրողները: Ինդիանայի նահանգի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Փիթ Բութեջաչն էլ մարտի 1-ին դադարեցրել Է մասնակցությունը ԱՄՆ նախագահի թեկնածուի առաջադրման պայքարին:

Մրցավազքի ֆավորիտը կորոշվի մարտի 3-ին՝ «Սուպեր երեքշաբթիից» հետո, երբ քվեարկություն կանցկացվի 14 նահանգում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում