ԳԳոհար Սիմոնյան

Սիրիական բանակը հինգ նոր բնակավայր է ազատագրել

Սիրիական բանակը  հինգ նոր բնակավայր է ազատագրել

Սիրիական բանակի ստորաբաժանումները շարունակում են պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ՝ Իդլիբի հարավում և Համայի հյուսիս-արևմուտքում ազատագրելով 5 նոր բնակավայր: Այս մասին հաղորդում է սիրիական SANA-ն՝ ճշտելով, որ Ալ-Մանսուր, Ազ-Զիյարա, Խիրբեթ ան-Նակուս, Թել-Վասել և Զեյզուն Ջադիդա բնակավայրերն իրականում ազատագրվել են փետրվարի 28-ին, իսկ այժմ սակրավորները մաքրում են տարածքը  հնարավոր ականներից:  

Հաղորդվում է նաև, որ գործողությունների արդյունքում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել է մեծաքանակ տեխնիկա: Բանակն ահաբեկիչներին շարունակում է հետապնդել Իդլիբի հարավում գտնվող Քանսաֆրա գյուղի մերձակայքում:

Ընդգծվում է նաև սակրավորների աշխատանքի կարևորությունը՝ շեշտելով, որ փետրվարի 29-ին Դեյր-էզ-Զորում պայթած ականների հետևանքով վնասվել են երկու  երեխա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում