ԳԳոհար Սիմոնյան

Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իդլիբի խնդիրը

Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իդլիբի խնդիրը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նշվում է, որ կողմերը քննարկել են սիրիական խդիրը՝ «հիմնականում հաշվի առնելով Իդլիբի գոտում լարվածության կտրուկ սրումը»:

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, զրույցի ընթացքում քննարկվել է նաև տարածքում մարդասիրական իրավիճակը:

Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «սիրիական կարգավորման բոլոր ակտուալ մանրամասները նախատեսվում է առարկայորեն քննարկել Մոսկվայում՝ առաջիկա օրերին պլանավորված ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման ընթացքում»:

Հիշեցնենք, որ մինչ այս Պուտինը  սիրիական խնդիրը քննարկել էր Թուրքիայի, Գերմանիայի, Իրանի նախագահների հետ, իսկ փետրվարի 20-ին նույն խնդրի և Լիբիայի հարցի շուրջ շուրջ տեղի էր ունեցել Պուտին-Մակրոն-Մերկել եռակողմ հեռախոսազրույցը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում