ՄՄարի Կոստանյան

Մի՛ միջամտեք Սիրիայի հետ մեր առճակատմանը. Էրդողանը՝ Պուտինին

Մի՛ միջամտեք Սիրիայի հետ մեր առճակատմանը. Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս պաշտոնակցին խնդրել է չմիջամտել Թուրքիայի զորախմբերի ու Սիրիայի կառավարական ուժերի առճակատման գործին:

«Սիրիական հարցը ոչ մի դեպքում արկածախնդրություն և սահմանների ընդլայնման ձգտում չէ: Մենք այնտեղ ենք ոչ թե Ասադի, այլ՝ Սիրիայի ժողովրդի հրավերով: Եվ քանի դեռ սիրիացիները մեզ չեն առաջարկել հեռանալ, մենք այնտեղից դուրս չենք գա: Ես Պուտինին ասել եմ՝ մեզ վարչակազմի հետ մենակ թողեք, մենք ինքներս կանենք այն, ինչ անհրաժեշտ է»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նաև, որ Իդլիբում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 36-ի:

«Մենք ոչնչացրել ենք ավելի քան 2100 սիրիացի զինվորականի, 300 միավոր ռազմական փոխադրամիջոց և 7 քիմիական պահեստ: Եվ շարունակելու ենք ոչնչացնել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում