ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի պատճառով Իրանի Մեջլիսը դադարեցնում է աշխատանքը

Կորոնավիրուսի պատճառով Իրանի Մեջլիսը դադարեցնում է աշխատանքը

Վարակի արագ տարածումը կանխարգելելու համար Իրանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կդադարեցնի աշխատանքը: 30 իրանցի պատգամավորներ կորոնավիրուսի թեստ են հանձնել, որոնցից 4-ի մոտ վարակ է հայտնաբերվել: Իրանի իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի մահվան դեպքերը 43-ն են, իսկ վարակվածների թիվը հասնում է 600-ի: Սակայն BBC-ն հայտնում է, որ անկախ աղյբյուրի՝ Իրանի հիվանդանոցներում անցկացրած հաշվարկների համաձայն, փետրվարի 27-ի տվյալներով երկրում վարակից մահացել է 210 մարդ: Իրանի առողջապահության նախարարությունից կտրականապես հերքում են նման տեղեկատվությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում