ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի տարածման տեմպերը մտահոգում են ԱՀԿ-ին

Կորոնավիրուսի տարածման տեմպերը մտահոգում են ԱՀԿ-ին

Կորոնավիրուսի վարակի վերաբերյալ վերջին զարգացումները մտահոգիչ են Հարավային Կորեայում, որտեղ մեկ օրվա ընթացքում արձանագրվել է վարակման 594 դեպք՝ ընդհանուր առմամբ, հասնելով 2931-ի: Պաշտոնական Սեուլը բնակիչներին հորդորել է մնալ տանը, քանի որ երկրում ծայրահեղ վիճակ է: Չինաստանից հետո վարակի ամենամեծ օջախը Հարավային Կորեայում է:

Չինաստանում մահվան 47 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը՝ 2835 է:  Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 79251, իսկ ամբողջ աշխարհում վարակակիրների թիվը հասնում է 83 հազարի:

Իտալիայում արձանագրվել է վարակի 650, մահվան՝ 17 դեպք: Իտալիան Եվրոպայում վարակման ամենամեծ օջախն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ կորոնավիրուսի վարակի տարածումն օրեցօր ավելի է ընդլայնվում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում