ԳԳոհար Սիմոնյան

Փոմփեոն ներկա կլինի ԱՄՆ-«Թալիբան» պայմանագրի կնքման արարողությանը

Փոմփեոն ներկա կլինի  ԱՄՆ-«Թալիբան» պայմանագրի կնքման արարողությանը

ԱՄՆ-ը Աֆղանստանի «Թալիբան» շարժման հետ պայմանագիր կկնքի տարածաշարջանում բռնությունը նվազեցնելու վերաբերյալ, և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ներկա կլինի այդ արարողությանը: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ տարածվել էր Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից:

«Շուտով, իմ կարգադրությամբ, պետքարտուղար Մայք Փոմփեոն ներկա կլինի «Թալիբանի» հետ համաձայնագրի ստորագրմանը, իսկ նախարար Մարկ Էսփերը համատեղ հայտարարությամբ հանդես կգա Աֆղանստանի կառավարության հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ նախկինում Պենտագոնը մի քանի անգամ ակնարկել էր, որ թալիբների հետ քննարկվում է Աֆղանստանում բռնությունների մակարդակի իջեցման մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ հարցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում