ՆՆարե Թադևոսյան

Կորոնավիրուսն առավելապես ազդում է թոքերի վրա

Կորոնավիրուսն առավելապես ազդում է թոքերի վրա

Չինացի մասնագետները դիահերձել են կորոնավիրուսից մահացածների և պարզել, որ վարակը առավելապես ազդում է թոքերի վրա: Այլ հյուսվածքների և օրգանների վնասման ակնհայտ նշաններ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է չինական China News Service լրատվական գործակալությունը։

Փորձագետների զեկույցում ասվում է, որ վիրուսը բորբոքում է առաջացնում շնչառական ուղիների և թոքային ալվեոլների մեջ: Այս դեպքում վնասվում են թոքային հյուսվածքները՝ առաջացնելով ֆիբրոզներ, սակայն ավելի քիչ արտահայտված, քան սուր շնչառական համախտանիշի կամ ատիպիկ թոքաբորբի դեպքում, թեև փոփոխություններն ավելի արտահայտված են լինում:

COVID-19-ի հետազոտության արդյունքները սրտի, երիկամների, ուղեղի, փայծաղի և մարսողական տրակտի վնասվածքների վերաբերյալ համոզիչ չեն և պահանջում են հետագա ուսումնասիրություն, ասված է հաղորդագրության մեջ: Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ 11 մարմինները, որ դիահերձվել են, եղել են 52-80 տարեկան մարդկանց մարմիններ, և նրանց օրգանները կարող էին տուժել առողջության հետ կապված այլ խնդիրներից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում