Ի՞նչ կտա Հայաստանին Մետաքսի ճանապարհի վերականգնումը

Ի՞նչ կտա Հայաստանին Մետաքսի ճանապարհի վերականգնումը

«Նոր Մետաքսի ճանապարհ» չինական նախաձեռնությանը Հայաստանի միանալու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ մարտի վերջին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում: Այս հավակնոտ ծրագրով Չինաստանը ցանկանում է ժամանակակից առևտրային մայրուղիների տեսքով վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը՝ Շանհայից մինչև Բեռլին` ներառելով մոլորակի բնակչության ավելի քան մեկ երրորդը: 

Արևելքն Արևմուտքին կապող ճանապարհը պատմագիտությունում հիշատակվում է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարի վերջից՝ կապվելով չինացի ճանապարհորդ, դիվանագետ Ճյան Ցյանի՝ դեպի Մերձավոր Արևելք ճանապարհորդության հետ: Պատմության տարբեր դարաշրջաններում Արևելք-Արևմուտք ճանապարհին տեղակայված տերությունների հակամարտությունների արդյունքում Մետաքսի ճանապարհը վերածվեց մի մեծ ցանցի: «Յամանիա»՝ այսպես է չինարենով հնչել ու հնչում Հայաստանը: Ճանապարհի ճյուղերից մեկն էլ համարվում էր Հայաստանով անցնող ուղղությունը, որն ընդգրկում էր գրեթե բոլոր մեծ քաղաքները՝ Տիգրանակերտը, Արտաշատը, Անին, Դվինը: 

Չինաստանի այն քաղաքները, որոնցով անցնում է Մետաքսի ճանապարհը, արդեն իսկ առաջընթաց տեմպերով զարգանում են: Մասնավորապես, արդյունաբերական Սյուիչժոու և նավահանգստային Լյանյունգան քաղաքները, որտեղ բնակվում է համապատասխանաբար 5 և 10 մլն մարդ, աչքի են ընկնում քաղաքաշինության, մեքենաշինության, նավթի վերամշակման, տրանսպորտային ու նավահանգստային, էներգետիկայի, քիմիական արտադրության բնագավառներում լուրջ ձեռքբերումներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում