ԳԳոհար Սիմոնյան

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված են 38 հոգի, մահացել են 17-ը

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված են 38 հոգի, մահացել են 17-ը

«Այս պահին Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 38 դեպք, մահերի թիվը  հասել է 17-ի»,- հաղորդել է BFM TV-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանային:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի առավոտյան հաղորդվում էր վարակի 18 դեպքի մասին: Նշենք նաև, որ նույն օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր փարիզյան Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց, որտեղ նախօրեին հիվանդ էր մահացել նոր տեսակի կորոնավիրուսից: Հաղորդվում էր, որ Մակրոնն այդկերպ փորձել է  «հուսադրող ուղերձ» հղել համերկրացիներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում