Վախճանվել է համաշխարհային կինոյի լեգենդ Օմար Շարիֆը

Վախճանվել է համաշխարհային կինոյի լեգենդ Օմար Շարիֆը

Օմար Շարիֆը նրա բեմական կեղծանունն էր, իսկ իրականում դերասանի արաբ-քրիստոնյա հայրն ու եգիպտուհի մայրը նրան կնքել էին Միշել Դեմիտրի Շալբուխ անվամբ: Դերասանական կարիերան սկսել է անցյալ դարի 50-ականներից՝ նկարահանվելով մի քանի արաբական ֆիլմերում: Բայց շուտով նրան նկատեցին Հոլիվուդում։ Նկարահանվեց առաջին անգլալեզու ֆիլմում՝ «Լոուրենս Արաբացին», որտեղ կերտած Շարիֆ Ալիի դերի համար արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի, ներկայացվեց «Օսկարի» և ձեռք բերեց համաշխարհային հռչակ: 

Կինոյի երկնակամարում փայլելու առաջին տարիներին Շարիֆն իր բարեհամբույր վարվեցողությամբ և էկզոտիկ առոգանությամբ հմայել էր բոլորին։ Նա համարվում էր այդ տարիներին մոլորակի ամենահմայիչ տղամարդկանցից մեկը՝ մրցելով սրտակեր դերասան Ալեն Դելոնի հետ: Շարիֆը հմայում էր ոչ միայն արտաքինով այլև հիասքանչ խաղով: Դերասանի շատ խաղընկերներ անգամ վախեցել են նույն ֆիլմում նրա հետ նկարահանվել:

Հայ հանդիսատեսի համար առանձնապես սիրելի է նրա կերտած հոր կերպարը ֆրանսիահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկը» ֆիլմում: Վարպետությունից ու նուրբ դիտողականությունից զատ, գուցե արևելյան ծագումն էր նրա հերոսին դարձրել այդքան տպավորիչ ու համոզիչ:

2002-ից Շարիֆն ապրում էր Կահիրեում: Վերջին երեք տարիներին տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ և գրեթե չէր հիշում ոչ իր խաղացած դերերը, ոչ էլ փառքը, որն այդպես էլ չխամրեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում