ԳԳոհար Սիմոնյան

Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել Հոսնի Մուբարաքի մահվան առիթով

Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել Հոսնի Մուբարաքի  մահվան առիթով

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին եռօրյա սուգ է հայտարարել ավելի քան 30 տարի այդ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրած Հոսնի Մուբարաքի մահվան կապակցությամբ: Նախկին նախագահը մահացել է փետրվարի 25-ին, կյանքի 92-րդ տարում,  երկարատև հիվանդությունից հետո:

Ըստ Al Jazeera-ի՝ պետության ղեկավարի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Մուբարաքը շատ բան է արել հայրենիքի համար: Աս-Սիսին նրան անվանել է 1973 թվականի պատերազմի հերոս, որը «վերականգնել է արաբ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը» (այսպես կոչված՝ Ահեղ դատաստանի պատերազմի ժամանակ Մուբարաքը գլխավորում էր Եգիպտոսի ռազմաօդային ուժերը- խմբ.):

Նախագահը ցավակցել է հանգուցյալի ընտանիքին և ընկերներին, իսկ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը ցավակցություն է հայտնել նաև բոլոր զինծառայողներին՝ ականավոր ռազմական ղեկավարներից մեկի մահվան կապակցությամբ:

Եգիպտոսի ժողովրդին իրենց ցավակցությունն են հայտնել նաև համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ՝ ներառյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը Մուբարաքին իր ընկերն է անվանել: Նշենք նաև, որ Եգիպտոսի նախագահը պաշտոնապես Իսրայել է այցելել միայն մեկ անգամ. 1995-ին նա մասնակցել է Իսրայելի նախկին վարչապետ Իցխակ Ռաբինի թաղման արարողությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում