ԳԳոհար Սիմոնյան

Կանադայի խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդերը դատապարտող հայտարարություն

Կանադայի խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդերը դատապարտող հայտարարություն

Կանադայի Համայնքների պալատի Ազատական կուսակցության պատգամավոր Էմանուելլա Լամբրոպուլոսը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի հիշատակ Բաքվում և Սումգայիթում հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի։

Նշվում է, որ 30 տարի առաջ տեղի ունեցան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը:

«7 օրվա ընթացքում հարյուրավոր հայեր ենթարկվեցին բռնությունների, սպանվեցին, արտաքսվեցին քաղաքից: Այդ հանցագործություններով երկրում ավարտին հասցվեցին հայերի նկատմամբ սկսված էթնիկ զտումները: Մոտ 500 հազար հայ տեղահան եղավ ու ցրվեց աշխարհով մեկ, այդ թվում եկան Կանադա: Հայերի կոտորածներ էին եղել նաև Սումգայիթում, ինչը ցնցել էր ամբողջ աշխարհը: Այս տարելիցը մեզ հարկադրում է խոսել այդ մասին, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները կարող են մասնակցել երկրի քաղաքականությանը»,- նշված է հայտարարությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում