ԳԳոհար Սիմոնյան

Գյուլնարա Քարիմովան պատրաստ է 686 միլիոն դոլարով գնել իր ազատությունը

Գյուլնարա Քարիմովան պատրաստ է 686 միլիոն դոլարով գնել իր ազատությունը

Ուզբեկստանի առաջին նախագահի՝ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գյուլնարա Քարիմովան, որի առնչությամբ հարուցվել են մի քանի քրեական գործեր, իշխանություններին առաջարկել է ազգայնացնել շվեյցարական բանկում սառեցված իր հաշիվները, որ մոտ 686 միլիոն դոլար են կազմում և իրեն ազատություն շնորհել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ չհայտնելով իշխանության դիրքորոշումը խնդրո  առարկայի վերաբերյալ:

«…Պետությունը կարող է նաև օգուտներ քաղել այս հարցի ճիշտ մոտեցումից և բավականին շոշափելի գումարներ ստանալ՝ երկրում հումանիտար նախագծեր իրականացնելու համար», - ասված է Քարիմովայի նամակում, որը հրապարակվել է նաև Քարիմովայի դստեր՝ Իմանի Instagram-ի  էջում:

Քարիմովան հիշեցնում է, որ ավելի վաղ իրենից արդեն իսկ ապօրինի կերպով առգրավվել է մոտ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գույք և համոզված է, որ պետության ներկա ղեկավարը պետք է ավելի բարեսիրտ գտնվի իր հանդեպ՝ ի հիշատակ իր հոր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում