ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչները մտնում են քաղաքականություն

Ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչները մտնում են քաղաքականություն

Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան իր դժգոհություն է հայտնել այն փաստից, որ ռուսական շոու բիզնեսի աստղերը ցանկանում են մտնել քաղաքականություն:

«Եթե այսպես շարունակվի, ապա Ամանորի Голубой огонёк-ը կնկարահանվի Պետդումայում: Իհարկե, մարդիկ իրենք են որոշում և ընտրություն կատարում, բայց պետք չէ քաղաքականությունը վերածել շոուի»,- գրել է պատգամավորը: Պոկլոնսկայան նշել է, որ շոու բիզնեսի աստղերը պետք է իրենց գործն անեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երաժիշտ Սերգեյ Շնուրովը դարձել է Партии Роста կուսակցության անդամ և չի բացառել իր մասնակցությունը 2021-ի Պետդումայի ընտրություններին: Հետո էլ հայտնվել են լուրեր երգչուհի Վալերիայի մասին, որը ցանկանում է աշնանը գրանցել «Ուժեղ կանայք» կուսակցությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում