ՄՄարիամ Մխիթարյան

Սարատովում կանխվել է դպրոցի վրա զինված հարձակումը

Սարատովում կանխվել է դպրոցի վրա զինված հարձակումը

Սարատովում ձերբակալել են 14 և 15 տարեկան երկու դեռահասի, որոնք ծրագրել էին մայիսին զինված հարձակում իրականացնել քաղաքի դպրոցներից մեկի վրա, նախատեսել էին սպանել մոտ 40 մարդու: Այս մասին հարցաքննության ժամանակ ասել է կասկածյալներից մեկը:

Մյուսն էլ քննիչներին ասել է, որ ինքը վրեժխնդրությունից դրդված է որոշել հանցագործություն կատարել: Նա խոստովանել է, որ դպրոցներում սպանությունների թեմայով հետաքրքրվել է մոտ մեկ տարի առաջ:

Ավելի վաղ հաղորդել էին, որ դեռահասներին ձերբակալել են լքված ռմբապաստարանի տարածքում, որտեղ նրանք որսորդական հրացան են պահել: Բացի հրազենից՝ ապագա հանցագործները ծրագրել էին հարձակման ժամանակ օգտագործել նաև տնային պայմաններում պատրաստված հրկիզող խառնորդներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում