ԱԱննա Ավետիսյան

Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհին, աշխատելով նույն մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկում՝ որպես մատուցողուհի, օգուտ ստանալու նպատակով, մի շարք մարմնավաճառների հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ նշված հյուրանոցային համալիրի համարներում նրանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու և յուրաքանչյուր հարաբերությունից 1000 դրամ որպես միջնորդավճար իրեն տրամադրելու շուրջ: 2019 թ. փետրվարից մինչև 2020 թ. փետրվար ամիսը նշված մարմնավաճառներին հրավիրել է հյուրանոց և պարբերաբար նրանց տրամադրելով հյուրանոցային համարները՝ առերևույթ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, իսկ մարմնավաճառները յուրաքանչյուր անգամ մատուցողուհուն վճարել են 1000-ական դրամ՝ որպես միջնորդավճար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում