ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական դրոշը կծածանվի Ղրիմի վրա. Զելենսկի

Ուկրաինական դրոշը կծածանվի Ղրիմի վրա. Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ղրիմի վերադարձի մասին հարցին պատասխանել է, որ դա  Ուկրաինայի ազգային գաղափարի բաղկացուցիչ մասն է: Միաժամանակ, Զելենսկին խոստովանել է, որ մոտ ապագայում Ուկրաինան չի կարողանա վերադարձնել Ղրիմը:

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ուկրաինական դրոշը ծածանվի Ղրիմի վրա: Դա բարդ խնդիր է, որը հնարավոր չէ լուծել վաղը»,- ասել է Զելենսկին: «Բայց սա չի նշանակում, որ Ղրիմը հանվում է օրակարգից, կամ կարող է Դոնբասում և Ուկրաինայում խաղաղության գին դառնալ»,- ընդգծել է նախագահը և հավելել, որ Ուկրաինայում լիակատար խաղաղություն կհաստատվի միայն թերակղզու վերադարձով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում