ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ

Հայաստանում  կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են, և փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:

Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե՛ կազմակերպչական և թե՛ ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ, և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի:

Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:

Աշխարհում համաճարակային իրավիճակի և Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն՝  հայտնում են առողջապահության նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում