ՄՄարի Կոստանյան

Մոլորակի ամենահարուստ մարդիկ մեկ օրում ռեկորդային աղքատացել են

Մոլորակի ամենահարուստ մարդիկ մեկ օրում ռեկորդային աղքատացել են

Մոլորակի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 139 մլրդ դոլարով աղքատացել են ֆոնդային ինդեքսի նվազման պատճառով: Տվյալների մասին հայտնի է դարձել Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի վարկանիշային աղյուսակից:

Աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց կարողության նվազումը ռեկորդային է ուսումնասիրությունների պատմության ընթացքում: Bloomberg-ը ցուցանիշին հետևում է 2016-ի հոկտեմբերից:

Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, մեկ օրվա ընթացքում կորցրել է 4.8 մլրդ դոլար:

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն ամենահարուստ մարդկանց հորիզոնականում  զբաղեցնում է երկրորդ տեղը, կորցրել է 2.3 մլրդ դոլար:  

Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերության գլխավոր տնօրենն ու երրորդ ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն, կորցրել է 4.8 մլրդ դոլար:

Ֆոնդային ինդեքսի նվազման պատճառը Չինաստանում կորոնավիրուսն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում