ՄՄարի Կոստանյան

Իրանում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ

Իրանում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ

Իրանում կորոնավիրուսի զոհերն ավելացել են երկուսով՝ մահվան ելքով ընդհանուր թիվը հասցնելով 16-ի:

Չինաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 508 նոր դեպք: Կորոնավիրուսի վարակով ախտահարված է 77 658 մարդ: Վերջին տվյալներով՝ Չինաստանում մահացել է 2663 մարդ:

Հարավային Կորեայում արձանագրվել է վարակման 60 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 893-ի:

Միաժամանակ հայտնի է, որ Diamond Princess զբոսանավում կորոնավիրուսով վարակված չորրորդ հիվանդը մահացել է Ճապոնիայում: Մահացածը 80 տարեկան էր:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից խնդրել է 2.5 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի արագ տարածումը կանխարգելելու և ախտի դեմ պայքարելու համար: Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ կորոնավիրուսը Միացյալ Նահանգներում վերահսկվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում