ՄՄարի Կոստանյան

Ղազախստանում բերման է ենթարկվել չարտոնված ակցիայի ավելի քան 50 մասնակից

Ղազախստանում բերման է ենթարկվել չարտոնված ակցիայի ավելի քան 50 մասնակից

Ղազախստանում իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 50 հոգու, որոնք մասնակցել են իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ակցիաներին:  
Երկրի իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու կոչով փետրվարի 22-ից հանդես էր գալիս Ֆրանսիայում բնակվող, Ղազախստանում ծայրահեղական ճանաչված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման ղեկավար Մուխտար Աբլյազովը:

Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը դիմել էր քաղաքացիներին` հորդորելով չմասնակցել անօրինական ցույցերի:

«Որոշ քաղաքացիներ մեր երկրի քաղաքներում դուրս էին եկել չարտոնված բողոքի ակցիաների, ոստիկանությունը բերման է ենթարկել 53 մարդու. 10-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, 43-ին ազատ են արձակել նրանց հետ կանխարգելիչ զրույց անցկացնելուց հետո»:

Ներքին գործերի նախարարի տվյալներով՝ հիմնական բողոքի ակցիաները տեղի են ունեցել Նուրսուլթան և Ալմաթի քաղաքներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում