Դեբեդ համայնքում բացված կրթական կենտրոնը կնպաստի մարզում ձեռներեցության զարգացմանը

Դեբեդ համայնքում բացված կրթական կենտրոնը կնպաստի մարզում ձեռներեցության զարգացմանը

Լոռու մարզի Դեբեդ համայնքում տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Սմարթ կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր մարաքաղաքից, մարզկենտրոնից եւ համայնքներից: 

Տարածաշրջանային կենտրոնը լուրջ ներդրում կունենա կիրառական գիտելիքներն ու փորձը ապագա ձեռներեցներին փոխանցելու հարցում: Գյուղաբնակ ակտիվ երիտասարդներն ու կանայք կզարգացնեն գործարար հմտությունները, կկարողանան գյուղերում տնտեսական գործունեություն ծավալել:

Առաջիկա տարիներին հիմնադրամը Լոռու մարզում կիրականացնի շուրջ 5 մլն դոլարի ծրագրեր:  Կենտրոնը կկառուցվի շուրջ մեկ ամիս առաջ Նյու Յորքում կատարված հանգնակության շնորհիվ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած ամենամյա երեկույթի ընթացքում հավաքվել էր 50 000 դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում