ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի վերջին զարգացումները

Կորոնավիրուսի վերջին զարգացումները

Վերջին տեղեկությունները կորոնավիրուսի մասին. Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից հինգերորդ մահը, ներկայումս երկրում պաշտոնապես գրանցված է վարակի 219 դեպք, ինչը լրջորեն անհանգստացնում է հարևան պետություններին:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 61 է, որոնցից 12-ը՝ մահացու ելքով, ասել է այդ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Միաժամանակ, կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերն են գրանցվել Աֆղանստանում, Բահրեյնում, Քուվեյթում, Շվեդիայում:

ԱՄՀ-ն կոչ է արել նախապատրաստվել վարակի բացասական գործոնների երկարաժամկետ ազդեցությանը, մինչդեռ Չինաստանում հավատում են, որ դժվարությունները կարող են հաղթահարվել կարճ ժամանակահատվածում: Պեկինը հայտարարել է, որ գտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Դա, իհարկե, նախնական փուլում է, և անհրաժեշտ են հետագա ստուգումներ ու լրացուցիչ մշակումներ: Ռուսաստանում Չինաստանի դեսպանը վստահեցրել է, որ COVID-19-ի դեմ բոլոր չինական դեղամիջոցներն արդյունավետ են: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում